Հայ Eng Рус
ԿԱՏԱՐՈ` պատմություն շշում
ՀՆԵՑՎԱԾ 2017

Գինին պատմիչ է. բացում ես շիշն, ու այն պատմում է հողից, պատմում արևից, այն զույգ ձեռքերից, որ ամեն տարի նույն հոգածությամբ սեր են տալիս խաղողի վազին։ ԿԱՏԱՐՈ-ն այն պատմիչն է, ում պատմություններն անընդհատ ուզում ես լսել, քանի որ Արցախի հողն ու արևը, խնդողնին ու Ավետիսյան ընտանիքի ձեռքերը շշում մեկտեղում են այն յուրահատուկ զգայական բույլը, որի հետ ծանոթանալուց հետո ուզում ես այն դարձնել տոնական օրերի ու հանգիստ երեկոների անբաժան ընկերդ։ ԿԱՏԱՐՈ-ի պատմությունը սկսում է 2010 թվականից, երբ Ավետիսյանների ընտանիքը՝ ի դեմս Էռնեստ Ավետիսյանի, գինու արտադրություն սկսեց Հադրութի շրջանի Տող գյուղում։ Հոր և որդու՝ Էդիկ և Գրիգոր Ավետիսյանների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացված բարձրորակ գինին դարձավ Արցախն աշխարհում ներկայացնող եզակի ապրանքանիշ և շատերին ոգեշնչեց խաղողագործությամբ և գինեգործությամբ զբաղվել՝ դառնալով ոլորտի զարգացման շարժիչ ուժ ամբողջ Արցախում։ Ավետիսյանների կողմից կազմակերպվող ամենամյա գինու փառատոնի հետևից Արցախ էին գնում հազարավոր զբոսաշրջիկներ ու գինու սիրահարներ՝ արցախյան գինին ամբողջ աշխարհում էլ ավելի ճանաչելի դարձնելով։ 2020 թվականի լայնածավալ պատերազմի արդյունքում Հադրութի շրջանն անցավ Ադրբեջանի տիրապետության տակ՝ Տողում թողնելով ԿԱՏԱՐՈ գինու գործարանը։ Դժվարին այդ պահին հնարավոր եղավ Տողից դուրս բերել միայն՝ 2017 թվականից հնեցված ԿԱՏԱՐՈ Ռեզերվ, որից չմնաց ո՛չ գերեվարված գործարանում, ո՛չ էլ հայկական շուկայում։ Ոգեշնչող է թեև այն հանգամանքը, որ կա Արցախի հող, կա արև, կա խնդողնի ու կան նույն այն զույգ ձեռքերը, որոնք՝ անկախ ամեն ինչից, շարունակելու են փոխանցել իրենց պատմությունը ԿԱՏԱՐՈ-ի շշերով։ Իսկ մեզ՝ ԿԱՏԱՐՈ-ն վայելողներիս համար նշանակալի է այն հանգամանքը, որ կա բացառիկ հնարավորություն ԿԱՏԱՐՈ վայելելուց զատ դառնալ դրա պատմության մի մասը։